Պարոն Սամվել Կարապետյանը խմբագիրների հետ ունեցած հարցազրույցի ժամանակ, պատախանելով հարցերից մեկին, հետևյալ միտքն է արտահայտում.
- Հազարներով դուրս ենք գալու փողոց, իր օրերը հաշվված են։
Երանի՜ թե այդպես հեշտ լիներ։
Կասկած չունեմ փողոց դուրս գալու վերաբերյալ, բա՞յց...
Հետընտրական սրացումները հենց իշխանությունների ցանկությունն է այն «վերջին փամփուշտը», որն անհրաժեշտ է իշխանությունը պահելու համար:
Չկասկածեք, եթե տեղի ունենան հետընտրական սրացումներ, անմիջապես Հայաստան են մտնելու ՀԱՊԿ-ի արագ արձագանքման զորքերը՝ պաշտպանելու
Հայաստանի «ստրատեգիական օբյեկտների անվտանգությունը» հիմնավորմամբ:
(ՀԱՊԿ -ի կանոնադրության մեջ այդ հոդվածն ավելացվել է ղազախական դեպքերի կապակցությամբ: Եվ ավելացվել է, երբ ՀԱՊԿ -ում նախագահում էր Հայաստանը):
Սա էլ այն հարցի պատասխանը, թե ինչու՛ Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից:
Հարգելիներս, քաղաքականությունն ընդհանրապես չի սիրում բարձր ամբիոններ ու տեսախցիկների առջև արված բարձրագոչ հայտարարություններ: ՈՒ ոչ մի կապ իրական քաղաքականության հետ չունի, թե Թրամփն ինչ է ասում, Պուտինը կամ Սին՝ ինչ: Կարևոր է հականալ, թե ի՛նչ կա նրանց ասածի տակ։ Լսել նրանց չասածը:
Օրինակ բերեմ՝ Թրամփն ու Պուտինը մի շաբաթվա տարբերությամբ գնացին Չինաստան: Միջազգային լրատվամիջոցները թմբկահարեցին նախագահ Սիի կենտրոնական ֆիգուր լինելը, որ առանց նրա ոչ մի հարց չի լուծվում աշխարհում:
Բայց նախագահ Սին իր հերթին մեկնեց Հյուսիսային Կորեա՝ Կիմին «զեկուցելու» այդ հանդիպումների արդյունքը:
Իսկ Կիմի մարտական զորաջոկատը, որը ռուսների կողմից կռվում է ՈՒկրաինայում, Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին էր մասնակցում...
Այնպես որ... իշխանափոխությունը մի քիչ ավելի բարդ բան է, քան լոռեցու ասած․
«Լոր բռնելուց հեշտ բա՞ն, տուր՝ տոպրակը գցի ...»։
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ